Տարածաշրջան13:55, 05 Հունիս 2019
Ստամբուլի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն ու ՆԳ նախարարը վիրավորել են իրար

Մարտի 31-ին Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին Ստամբուլի քաղաքապետ ընտրված, սակայն մայիսի 6-ին մանդատից զրկված ընդդիմադիր թեկանծու Էքրեմ Իմամօղլուն կոշտ պատասխան է տվել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի՝ իր վերաբերյալ արած հայտարարություններին:
Նախօրեին վերոնշյալ 2 գործիչները մեկնել էին Տրապիզոն: Ծնունդով Տրապիզոնից Իմամօղլուին քաղաքի օդանավակայանում դիմավորելու համար հավաքված համակիրները, տեսնելով օդանավակայանից դուրս եկող Սոյլուին, ի նշան բողոքի վանկարկել են Իմամօղլուի նախընտրական կարգախոսը՝ «Ամեն ինչ շատ լավ է լինելու»:
Դրան ի պատասխան՝ Սոյլուն, ակնարկելով, որ Իմամօղլուն կապված է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հետ, որն էլ իր հերթին երկրի ղեկավարության կողմից կապվում է քրդական անջատողական շարժումների հետ, ասել է. «Ես այստեղ չեմ եկել Սելահաթթին Դեմիրթաշի (ԺԴԿ-ի հիմնադիր և նախկին համանախագահ) գիրկը»:
Իմամօղլուն թեմային անդրադառնալիս նախ ասել է, որ չի կարծում, թե իր կարգախոսը ՆԳ նախարարի մոտ վանկարկելը պետք է որպես բողոք ընդունել, ապա Սոյլուին խորհուրդ է տվել դաստիարակված ու բարոյական լինել, քանի որ «ժողովուրդը սիրում է դաստիարակվածներին ու բարոյականներին»:
«Աստծո կամքով ես կաշխատեմ միշտ դաստիարակված ու բարոյական լինել: Դրանց սահմաններից դուրս խոսքերին ես չեմ պատասխանի, քանի որ այդպիսով կիջնեմ այդ մակարդակին»,- ասել է Իմամօղլուն:
Նշենք, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքում գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) կողմից առաջադրված Իմամօղլուի անակնկալ կերպով հաղթանակը անհանգստություն էր առաջացրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա գլխավորած իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) մոտ: Արդյունքում ԱԶԿ-ի կողմից կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած բազմաթիվ բողոքների ու իշխանությունների ճնշման տակ ԿԸՀ-ն չեղյալ հայտարարեց Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները՝ նոր ընտրությունների օր նշանակելով 2019-ի հունիսի 23-ը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |