Հասարակական06:31, 07 Հունիս 2019
Ստամբուլի Սամաթիա թաղամասում դարձյալ սպառնալից գրառում են արել քաղաքացու բնակարանի վրա
Ստամբուլի Սամաթիա թաղամասում անհայտ անձինք նշում են արել բնակիչներից մեկի տան պատին: Բնակարանի դռան վրա արված նշումից պարզ է, որ այն Դավթի խաչն է, իսկ խաչի ներսում արված թուրքերեն գրառումը թարգմանաբար նշանակում է «ուշադի՛ր Իսրայել»:
Սամաթիայի բնակիչներն անհանգստացած են այդ նշումներից, քանի որ ավելի վաղ թաղամասի հայ բնակիչներից մեկի տան վրա խաչ էր գծվել և «հեռացեք անհավատներ» գրությունն էր թողնվել, որից հետո անհայտ անձինք ներխուժել էին հայ կնոջ բնակարան, դանակահարել նրան և փախչել` ասելով «սա դեռ սկիզբն է»:
Չնայած բնակիչներն ահազանգել են ոստիկանություն, բայց ոստիկանությունը չի ներկայացել դեպքի վայր և արձանագրություն չի կազմել:
Թուրքական աղբյուրը չի նշում, թե ինչ ազգություն ունի այդ տան տեր հանդիսացող քաղաքացին, սակայն չի բացառվում, որ նա հրեա լինի:
Շենքի բնակիչներից մեկը թուրքական աղբյուրին տված հարցազրույցում ասել է, որ հունիսի 5-ի երեկոյան ժամը 21:00-ի սահմաններում տանից դուրս է եկել` ընկերների հետ հանդիպելու, սակայն այդ ժամանակ բնակարանի դռան վրա նշան չի եղել:
«Կեսգիշերն անց, երբ վերադարձա տուն, տեսա այդ նշանը: Շուրջ 7 տարի է այս թաղամասում եմ բնակվում և ոչ մի անգամ նման դեպք չէր պատահել: Հարևաններիս հետ էլ հարաբերությունները բավականին լավ են»,-հայտնել է նա:
Բնակիչը նշել է, որ դեպքի առթիվ դիմելու է դատախազությանը, քանի որ ոստիկանությունը չի արձագանքել:
Քաղաքացու խոսքով` իրենց թաղամասի բնակիչները տարբեր մշակույթի և տարբեր ինքնության կրողներ են և մտավախություն է հայտնել նախորդ շաբաթ հայ կնոջ դանակահարության դեպքի առնչությամբ:
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Ստամբուլի Սամաթիա թաղամասում դիմակավորված անձինք հարձակվել էին Ստամբուլում բնակվող Արփինե անունով հայ կնոջ վրա։ Դեպքի կապակցությամբ հետաքննությունն էր սկսվել։ Պարզվել էր, որ Արփինեն Հայաստանի քաղաքացի է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |