Ռազմական06:14, 07 Հունիս 2019
Reuters. ԱՄՆ-ն դադարեցնում է թուրք օդաչուների ընդունելությունը F-35-ների վերապատրաստման համար

ԱՄՆ որոշում է կայացրել այլևս նոր ընդունելություն չկազմակերպել թուրք այն օդաչուների համար, որոնք պետք է վերապատրաստվեին Արիզոնա նահանգում Թուրքիային մատակարարվելիք F-35 կործանիչների օգտագործման հմտությունները յուրացնելու համար։ Այդ մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հիշյակ որոշման հիմնական պատճառն այն է, որ Թուրքիան, ի հեճուկս ԱՄՆ-ի ճնշումների, չի ցանկանում հետքայլ անել և հրաժարվել ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերից։ Նշվում է, որ որոշումը չի վերաբերում այն օդաչուներին, որոնք արդեն ԱՄՆ-ում վերապատրաստվում են F-35-ների համար։
Նշենք, որ ամերիկացի բազմաթիվ պաշտոնյաներ արդեն մի քանի անգամ Անկարային զգուշացրել են, որ եթե թուրքական կողմը չհրաժարվի S-400-ներից, ապա ոչ միայն չի ստանա F-35 կործանիչներ, այլև առհասարակ դուրս կգա այդ ծրագրից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |