Տարածաշրջան07:54, 07 Հունիս 2019
Դատվանի քաղաքապետը քրդերեն ցուցանակը հանել է տվել

Վանա լճի հարավարևմտյան հատվածում գտնվող Դատվան քաղաքի քաղաքապետարանի շենքի վրայից անհետացել է քրդերեն «Şaredariya Tetwanê» (Դատվանի քաղաքապետարան) գրությունը։
Քրդերեն ցուցանակը տեղադրվել էր 2015 թվականի ապրիլին։ Թուրքական «Bitlis News» լրատվականի փոխանցմամբ քրդերեն ցուցանակի տեղում այժմ թուրքերեն ցուցանակ է փակցված՝ «Դատվանի քաղաքապետարան պարեկային վարչություն» գրությամբ։
Պարզվում է քրդերեն ցուցանակը հանվել է հենց քաղաքապետի հանձնարարությամբ։ Կառուցվածքային փոփոխությունների հետ կապված մասնաշենքերում բաժանմունքների տեղափոխություններ են իրականացվել, սակայն հանված քրդերեն ցուցանակը այդպես է իր տեղը չի գտել։
Լրատվամիջոցները դիմել են քաղաքապետարան պարզաբանման համար, բայց որևէ պատասխան չեն ստացել։
Հատկանշական է, որ Դատվանում ՏԻՄ ընտրությունների ժամանակ թեժ պայքար էր ընթանում իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP-ԺԴԿ) կուսակցությունների միջև։ Քրդամետ ուժը բողոքարկել էր ընտրության արդունքները, սակայն դրան ընթացք չէր տրվել։ Քաղաքապետարանի ավագանու 9 HDP-ական անդամների նկատմամբ քրեական գործ է հարուցված։
Նման իրավիճակում Թուրքիայում որպես առաջին պաշտոնական քրդերեն ցուցանակ համարվող Դատվանի քաղաքապետարանի քրդերեն գրության անհետացումը կարող ենք ասել, որ ամենևին պատահական երևույթ չէ և ևս մեկ անգամ ի ցույց է դնում Թուրքիայում ահագնացող ազգայնական, անհանդուրժողական տրամադրությունները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |