Հասարակական07:01, 07 Հունիս 2019
Զեկույց․ «Թուրքիայում 1 տարում ավելի շատ թմրանյութեր են առգրավվում, քան ողջ Եվրամիությունում»

Թուրքիայում թմրանյութերի գերդոզավորումից մահվան դեպքերի թիվը տարեցտարի աճում է։ Այս մասին հայտնի է դարձել «Թմրամիջոցների և թմրամուլության մոնիտորինգի եվրոպական կենտրոնի» կազմած 2019թ․ զեկույցից։
Հունիսի 6-ին Բյուսելում հրապարակված զեկույցում ուշադրություն է հրավիրվել այն փաստի վրա, որ Թուրքիայում թմրանյութերի դեմ պայքարի շրջանակներում կազմակերպված գործողությունների ժամանակ առգրավված թմրանյութերի ծավալները չափազանց մեծ են։ Այս երկրում մեկ տարում առգրավվող հերոինի ծավալները շատ ավելին են, քան ԵՄ երկրներում առգրավվող թմրանյութերը։ 2017թ․ Թուրքիայում առգրավվել են 8 մլն 600․000 հատ ՄԴՄԱ սինթետիկ հաբեր և 6․6 տոննա ամֆետամին տեսակի թմրանյութ։
Արձանագրվել է նաև, որ թեև Թուրքիայում թմրամիջոցների դեմ պայքարի ոլորտում շատ խիստ օրենքներ կան, այնուամենայնիվ, այս երկիրը շարունակում է կարևոր տարանցիկ հարթակ լինել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար։
Թուրքիայում 15-64 տարեկանների շրջանում ամենից շատ օգտագործվող թմրամիջոցի տեսակը մարիխուանան է, որին հաջորդում են ՄԴՄԱ –ի նման սինթետիկ խթանիչներն ու կոկաինը։ Այս երկրում թմրանյութերի առավել ակտիվ սպառողներ են 15-34 տարեկան տղամարդիկ։
Զեկույցի համաձայն՝ վերջին 10 տարում Թուրքիայում զգալիորեն ավելացել է թմրանյութերի չափազանց մեծ չափաբաժին ընդունելու պատճառով գրանցվող մահվան դեպքերի թիվը։ Թուրքիայի Արդարադատության նախարարության տվյալներով՝ 2011թ․ երկրում թմրանյութերի պատճառով մահացել է 105 մարդ, 2016թ․՝ 920 մարդ։ 2017թ․ հրապարակված վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ մահացությունների թիվն այդ տարի կազմել է 941։ Մահացածների մեծ մասը տղամարդիկ են, միջին տարիքը՝ 32։
2017թ․ 45 տոկոսով ավելացել է նաև թմրանյութերի հետ կապված հանցագործությունների թիվը։ Ամենից հաճախ խոսքը թմրանյութերի ապօրինի պահպանման և օգտագործման հետ կապված հանցագործությունների մասին է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |