Ռազմական10:56, 07 Հունիս 2019
Հունաստանի պաշտպանության նախարարը կոչ է արել Թուրքիային հարգել միջազգային իրավունքի նորմերը

Վաշինգտոնում ավարտվել են «Արդարություն Կիպրոսի համար» միջազգային համակարգող հանձնաժողովի (PSEKA) 35-րդ ընդհանուր ժողովի աշխատանքները։
Եզրափակիչ ընթրիքին հյուրընկալվել է նաև Հունաստանի պաշտպանության նախարար Էվանգելոս Ապոստոլակիսը։ Վերջինս իր ելույթում մտահոգություն է հայտնել Թուրքիայի՝ Կիպրոսին պատկանող հատուկ տնտեսական գոտու տարածքում հորատման աշխատանքներ իրականացնելու մտադրության առթիվ։
«Կոչ ենք անում Թուրքիային՝ հարգել ծովային տարածքներում Կիպրոսի իրավունքները և զերծ մնալ միջազգային իրավունքը խախտող ու տարածաշրջանային կայունությունն ու բարօրությունը խաթարող միակողմանի գործողություններից», - ասել է Հունաստանի պաշտպանության նախարարը։
Իսկ Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիո Ֆոտիսը հիշեցրել է, որ այս տարի լրանում է Կիպրոսում թուրքական զավթողականության ու օկուպացիայի 45-րդ տարին։ Նա հավելել է, որ այդ օկուպացիային վերջին շրջանում ավելացել էլ է ևս մեկ հիմնախնդիր՝ Կիպրոսի հատուկ տնտեսական գոտու դեմ ոտնձգությունները։
Հանձնակատարը ընդգծել է, որ թուրքական նավերի կողմից Կիպրոսին պատկանող ջրերում հորատման աշխատանքների իրականացումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |