Քաղաքական08:21, 10 Հունիս 2019
Թուրքիայի արդարադատության նախարարն ԱՄՆ-ում կարևոր հանդիպումներ կանցկացնի
Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը հունիսի 11-ին կհանդիպի ԱՄՆ արդարադատության նախարար Ուիլյամ Բարի հետ: Գյուլը և Բարը կքննարկեն երկու երկրների միջև արդարադատությանը վերաբերող մի շարք հարցեր:
Նշվում է, որ Թուրքիայի արդարադատության նախարարն ԱՄՆ կատարած այցի շրջանակում հանդիպելու է նաև ԱՄՆ Կոնգրեսի անդամների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
ԱՄՆ-ի Ջեյմսթաուն հիմնադրամում և Թուրքական ժառանգության հիմնադրամում կայանալիք հանդիպումներում Գյուլը քննարկումներ կունենա քաղաքական էլիտայի և գիտական շրջանակների ներկայացուցիչների հետ:
Երկօրյա այցի շրջանակում Գյուլը կլինի նաև ԱՄՆ-ի կրոնական գործերի վարչության Մարիլենդի կենտրոնում:
Հիշեցնենք, որ թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների պատճառով ԱՄՆ-ը 2018թ. օգոստոսին պատժամիջոց էր կիրառել Թուրքիայի դեմ։Դրանով արգելվել էին Թուրքիայի արդարադատության նախարար Աբուլհամիթ Գյուլի և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի մուտքը ԱՄՆ։ Պատճառն այն էր, որ Թուրքիայում շարունակում էր կալանավորված մնալ ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը։ Սակայն Բրանսոնի ազատ արձակումից հետո չեղարկվեցին նաև նախարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |