Ռազմական09:00, 10 Հունիս 2019
Թուրքիայի օդուժը շարունակում է ավիահարվածներ հասցնել քրդերի հենակետերին հյուսիսային Իրաքում

Մայիսի 27-ից Թուրքիայի օդուժի կողմից Հյուսիսային Իրաքի Հաքուրք շրջանի ուղղությամբ իրականացվող «Մագիլ» (Pençe) ռազմական գործողությունները շարունակվում են:
Գործողությունների վերաբերյալ պարբերաբար հաղորդագրություններ է տարածում Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի պաշտոնական էջը:
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) դեմ ուղղված ռազմական օպերացիայի ընթացքում Հյուսիսային Իրաքի Հաքուրք շրջանում Թուրքիայի օդուժը հայտնաբերել և ոչնչացրել է քուրդ զինյալներին պատկանող թաքստոցներ և զինապահեստներ:
Մինչ այդ տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում էր, որ Թուրքիայի ցամաքային և օդային ուժերի կողմից մայիսի 27-ից Հաքուրք շրջանում իրականացվող ռազմական օպերացիայի ընթացքում ընդհանուր հաշվով 43 քուրդ զինյալ էր սպանվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |