Հասարակական08:15, 10 Հունիս 2019
Իսլամացված հայերի մասին ֆիլիմի շնորհանդեսը կկայանա Դիարբեքիրում

Հունիսի 16-ին տեղի կունենա Դիարբեքիրի Էղիլ շրջանի իսլամացած հայերի մասին պատմող «Թաքնված խաչ» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը: Լրագրող Ալթան Սանջարի ռեժիսորությամբ նկարահանված ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Դիարբեքիրի քաղաքապետարանի մշակույթի ու համաժողովների կենտրոնում:
Ֆիլմի մասին արված նկարագրության մեջ ասվում է. «Էղիլը մինչև 1915 թվականը հայերով բնակեցված և հայկական մեծամասնությամբ շրջաններից մեկն էր Դիարբեքիրում: 1915-ին և դրանից հետո տեղի ունեցած կոտորածներից ու բռնագաղթից հետո հայկական մշակույթն ամբողջությամբ ջնջվել է այնտեղ, ողջ մնացած հայ երեխաներն ու մնացած ողջ հայ բնակչությունը մուսուլմանացվել:
Հասարակության կողմից «մուսուլմանացված հայեր» անվանվող բնակչության 1-ին և 2-րդ սերունդները շարունակում են ապրել իրենց ինքնությունից հեռացած: Էղիլում, որտեղ վերջին տարիներին իրականացվող ուսումնասիրությունների, հաղորդումների ու կոնֆերանսների արդյունքում շատացել են ինքնության փնտրտուքները, սկսել է ի հայտ գալ «հայկականության հանգամանքը»:
Երկու մասից բաղկացած ֆիլմի առաջին մասն ավելի շատ կենտրոնացել է 1915 թվականին այստեղ տեղի ունեցած կոտորածների վրա, իսկ 2-րդ մասը պատմում է ինքնության ճգնաժամի, տրավմաների ու փնտրտուքների մասին:
Լրագրողներ Ալթան Սանջարն ու Սերհաթ Թեմելի 1 տարվա աշխատանքների հիման վրա նկարահանված ֆիլմը նպատակ ունի, Թուրքիայի ժողովրդավարացման գործում մեծ կարևորություն ունեցող 1915-ի Հայոց ցեղասպանությունը օրակարգ բերելով, կազմակերպել այն առերեսումը, որը կանգնած է Թուրքիայի բոլոր ժողովուրդների առջև:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |