Քաղաքական13:12, 11 Հունիս 2019
ՄԱԿ. «Սիրիայից 2 մլն փախստական կարող է տեղափոխվել Թուրքիա»
Վերջին օրերին Սիրիայի Իդլիբ նահանգում շարունակվող բախումների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Սիրիայում ՄԱԿ-ի մարդասիրական օգնության համակարգող Փանոս Մումցիսը: ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ բախումների զանգվածային բնույթ ստանալուց հետո Իդլիբից Թուրքիա կարող են անցնել ևս 2 մլն փախստականներ:
«Մեր մտահոգությունն այն է, որ եթե այս իրավիճակը շարունակվի և կոնֆլիկտ խորանա, իրականում կարող ենք ականատես լինել հարյուր հազարավոր, մեկ միլիոն և նույնիսկ երկու միլիոն մարդկանց տեղաշարժին դեպի Թուրքիայի սահման»,- ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:
Մումցիսը ավելացրել է, որ իրենք դեռևս ամիսներ առաջ են կողմերին զգուշացրել այս սարսափելի սցենարի մասին:
Նշենք, որ Էրդողանը և Պուտինը 2018թ. սեպտեմբերի 17-ին Սոչիում Սիրիայի Իդլիբ նահանգի հարցի շուրջ համաձայնություն էին ձեռք բերել: Դրա համաձայն`Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբում որոշվել էր ստեղծել 15-20կմ խորությամբ բուֆերային (ապառազմականացված) գոտի: Նախատեսված էր նաև, որ Թուրքիայի հսկողությամբ շրջանից պետք է դուրս բերել ողջ ծայրահեղ ահաբեկչական խմբավորումներին ու մյուս խմբավորումների ծանր զինտեխնիկան, սակայն դա մինչ օրս տեղի չի ունեցել: Այդ պատճառով վերջին օրերին սիրիական կառավարական զորքերը ռուսական կողմի աջակցությամբ գործողություններ են սկսել Իդլիբում կենտրոնացած ահաբեկիչների դեմ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի արտգործնախարարությունը շնորհավորել է գագաուզ թուրքերին ինքնավարության օրվա առթիվ
Թուրքական լրատվամիջոցները որոշ ուշագրավ տեղեկություններ են հայտնել Շիբանիի կենսագրության և գործունեության մասին:
Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդի կարիքները հոգալու գործին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին գորգը նվիրաբերել է Կալիֆորնիայի նահանգային համալսարանի ուսուցիչ, դոկտոր Վահրամ Շեմմասյանը:
Էլեկտրոնային պատերազմի թուրքական համակարգերը լիովին խաթարել էին Ասադի ռեժիմի ռազմական հաղորդակցության ենթակառուցվածքը Սիրիայում։
Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդի կարիքները հոգալու գործին։
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Աթենքը նախապատրաստական աշխատանքներ է տանում դրա դեմ և պնդում, որ համաձայնագրի կնքմամբ Կիպրոսը կհայտնվի շրջափակման մեջ:
Թուրքական լրատվամիջոցները որոշ ուշագրավ տեղեկություններ են հայտնել Շիբանիի կենսագրության և գործունեության մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |