Ռազմական11:57, 11 Հունիս 2019
Թուրքիայի պաշտպանության նախարարը Նախիջևանում հանդիպել է Զաքիր Հսանովի հետ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեկնել է Նախիջևան, որպեսզի հետևի հունիսի 7-ից Նախիջևանում ընթացող «Անխախտելի եղբայրություն - 2019» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությանը։
Աքարին դիմավորել են Նախիջևանի ինքնավար Հանրապետության վարչապետ Էլովսեթ Բահշիևը, Նախիջևանի բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Քերեմ Մուսաֆաևը, ինչպես նաև Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրքան Օզորալը։
Այցի ընթացքում Աքարը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, ինչպես Նախիջևանի խորհրդարանի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ։
Աքարը իրազեկվել է զորավարժության ընթացքի մասին։ Աքարը լրագրողների հետ զրույցում շեշտել է, որ Թուրքիան շարունակելու է լինել Ադրբեջանի կողքին ցանկացած իրավիճակում և ցանկացած վտանգի դեմ միջոցներ են ձեռնարկելու համատեղ։
Հիշեցնենք, որ Նախիջևանում ընթացող զորավարժությունը տևելու է մինչև հունիսի 11-ը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |