Հասարակական08:57, 11 Հունիս 2019
5 ամսում Թուրքիայում 716 աշխատավոր է զոհվել գործի ժամանակ
2019թ․ մայիսին Թուրքիայում արդյունաբերական վթարների պատճառով առնվազն 163 մարդ է զոհվել։ Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի «Աշխատավորների առողջության և աշխատանքի անվտանգության խորհուրդը»։
Մահացածներից 12-ը կանայք են, 151-ը՝ տղամարդիկ։ Մահացած աշխատավորների թվում 14 տարին չլրացած 9 երեխա է եղել։ Ընդհանուր առմամբ տարվա առաջին հինգ ամսում 716 աշխատավոր է զոհվել գործի ժամանակ։
Ամենից հաճախ մահվան ելքով վթարներ են գրանցվել գյուղատնտեսության, շինարարության, փոխադրումների և հանքարդյունաբերության ոլորտներում։ Մահվան պատճառների թվում առաջատար են ավտովթարները, բարձրությունից ընկնելը և թունավորումները։
Մայիսին արդյունաբերական վթարներ են գրանցվել Թուրքիայի 55 նահանգում: Ամենաշատը եղել է Ստամբուլում, Անթալիայում, Բուրսայում, Շանլըուրֆայում, Իզմիրում և Քոջաելիում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |