Միջազգային13:59, 12 Հունիս 2019
«Խաղաղասիրության համաշխարհային ինդեքսում» Թուրքիան 152-րդ տեղում է
Թուրքիան 3 հորիզոնականով նահանջել է Տնտեսության և խաղաղության ինստիտուտի հրապարակած 2019թ․ «Խաղաղասիրության համաշխարհային ինդեքսում»։
163 երկրների շարքում Թուրքիան այս տարի 152-րդ տեղն է զբաղեցրել։ 2018թ․ ևս այս երկիրը 3 կետով հետընթաց էր ունցել՝ հանգրվանելով 149-րդ հորիզոնականում։
Իսկ Հայաստանն այս տարի 2018թ․ համեմատ 3 հորիզոնականով բարելավել է իր դիրքերը՝ զբաղեցնելով 118-րդ տեղը։
Զեկույցում արձանագրվել է, որ նախորդ տարվա համեմատ Թուրքիայում ահաբեկչության ազդեցությունը նվազել է։ Այնուամենայնիվ, այս երկիրը ահաբեկչության առումով Եվրոպայի մասշտաբով ամենից շատ միավորներն է ստացել։
«Խաղաղասիրության համաշխարհային ինդեքսը» բնութագրում է աշխարհի երկրների խաղաղասիրության աստիճանը, որը չափվում է պետության ներսում բռնության մակարդակով և նրա արտաքին քաղաքականության ագրեսիվության մակարդակով։ Այն ցույց է տալիս, թե որ երկրները կարելի է համարել մարդու կյանքի համար առավել անվտանգ կամ առավել վտանգավոր։
Ցանկի առաջին 25 տեղերից 17-ը զբաղեցրել են եվրոպական երկրները։ Հայտնի է դարձել նաև, որ Եվրոպայի 36 երկրներից 22-ը նախորդ տարվա համեմատ ավելի խաղաղ են դարձել։ Միևնույն ժամանակ արձանագրվել է, որ վերջին 10 տարվա ընթացքում ընդհանուր առմամբ աշխարհն այսօր նվազ խաղաղասեր է․ այս առումով 10 տարվա ընթացքում 3․78 տոկոս հետընթաց է գրանցվել։
Ամենախաղաղասեր երկրների ցանկում առաջին 15 տեղերը զբաղեցրել են Իսլանդիան, Նոր Զելանդիան, Պորտուգալիան, Ավստրիան, Դանիան, Կանադան, Սինգապուրը, Սլովենիան, Ճապոնիան, Չեխիան, Շվեյցարիան, Իռլանդիան, Ավստրալիան, Ֆինլանդիան, Բութանը։ Վերջին 15 հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են Հյուսիսային Կորեան, Ուկրաինան, Սուդանը, Թուրքիան, Պակիստանը, Ռուսաստանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Լիբիան, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Սոմալին, Իրաքը, Եմենը, Հարավային Սուդանը, Սիրիան, Աֆղանստանը։
«Խաղաղասիրության համաշխարհային ինդեքսի» համաձայն՝ 2018թ․ բռնություններն ու բախումները համաշխարհային տնտեսությանը 14․1 տրիլիոն դոլարի վնաս են հասցրել։ Այդ ցուցանիշը հավասար է համաշխարհային ազգային եկամտի 11․2 տոկոսին, այլ կերպ ասած՝ մոլորակի բնակչության յուրաքանչյուր անձին բաժին ընկնող վնասի չափ կազմում է 1853 դոլար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |