Տնտեսական09:31, 12 Հունիս 2019
Կատարցի գործարարները միլիոնավոր դոլարների ներդրումներ են հետ կանչել Թուրքիայից

2019թ․ առաջին հինգ ամիսների ընթացքում կատարցի գործարարները Ստամբուլի բորսայից շուրջ 4․6 մլրդ թուրքական լիրա (շուրջ 790.4 մլն դոլար) արժողությամբ ներդրումներ են հետ կանչել։
Թուրքական մամուլի հավաստմամբ՝ 2018թ․ դեկտեմբերի դրությամբ Ստամբուլի բորսայում կատարցի ներդրողների պորտֆելի արժեքը կազմել է 14 մլրդ 745 մլն լիրա (2 մլրդ 533 մլն դոլար)։ Այդ ցուցանիշը 2019թ․ մայիսի դրությամբ նվազել է 30․95 տոկոսով՝ հասնելով 10 մլրդ 181 միլիոն լիրայի (1 մլրդ 749 մլն դոլար)։
Նշենք, որ 2018թ․ օգոստոսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին հայտարարել էր, որ Թուրքիայի տնտեսությանն աջակցելու նպատակով այդ երկրում 15 մլրդ դոլարի ներդրում կկատարի։ Որպես այդ նախաձեռնության առաջին քայլ Թուրքիայի Կենտրոնական բանկի և Կատարի կենտրոնական բանկի միջև կնքվել էր երկկողմ արժույթային (swap) գործարք։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |