Քաղաքական08:07, 13 Հունիս 2019
Արդյո՞ք Բինալի Յըլդըրըմը կպատժվի «Քուրդիստան» բառն ասելու համար
Թուրքիայի ընդդիմադիր, ազգայնական «Լավ» (İYİ) կուսակցության Դենիզլի նահանգի պատգամավոր Յասին Օզթյուրքը գրավոր հարցում է արել խորհրդարանի (մեջլիս) նախագահին այն մասին, թե արդյոք Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Բինալի Յըլդըրըմը կպատժվի «Քուրդիստան» բառն իր ելությում օգտագործելու համար։
Յասին Օզթյուրքն հիշեցրել է, որ նախկինում եղել են դեպքեր, երբ մեջլիսում «Քուրդիստան» բառն արտաբերելու համար տարբեր գործիչներ են պատժվել։
Պատգամավորը նաև հարցրել է. «Եթե «Քուրդիստան» բառն օգտագործեին ընդդիմադիր գործիչները, ապա նույն կերպ լռության և անուշադրության կմատնվե՞ր այդ հարցը, թե՞ այդ դեպքում իշխանություններն այլ կերպ կարձագանքեին։
Նշենք, որ Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից (AKP-ԱԶԿ) է:
Հիշեցնենք, որ Դիարբեքիր կատարած այցի ժամանակ Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածու Բինալի Յըլդըրըմը ելույթի ընթացքում գործածել է «Քուրդիստան» բառը, որը մեծ աղմուկ էր բարձրացրել ընդդիմադիր, հատկապես ազգայնական ուժերի շրջանում։
Յըլդըրըմը մասնավորապես ասել էր. «Ազատագրական պայքարը սկսելիս, դեռևս պատերազմի ժամանակ Անկարայում Ազգային Մեծ ժողովը կազմավորող Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից հրավիրված տարբեր ազգերի ներկայացուցիչների շարքում էին նաև Քուրդիստանի և Լազիստանի ներայացուցիչները»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |