Հասարակական08:41, 13 Հունիս 2019
Թուրքերը լրատվության համար նախընտրում են «WhatsApp»-ի և «Facebook»-ի փակ խմբերը

Օքսֆորդի համալսարանի «Reuters» լրագրության հետազոտության ինստիտուտի՝ թվային մեդիային վերաբերող 2019թ․ զեկույցում հատուկ անդրադարձ է կատարվել Թուրքիայում սոցիալական ցանցերի դերին։
Մասնավորապես արձանագրվել է, որ «WhatsApp»-ի և «Facebook»-ի փակ խմբերը Թուրքիայում գրանցված օգտատերերի կողմից առավել ակտիվորեն են օգտագործվում որպես տեղեկատվություն ստանալու և քաղաքական քննարկումների հարթակ, քան այլ երկրներում։ «Facebook»-ի դեպքում նման խմբերում ներգրավված է օգտատերերի 29 տոկոսը, «WhatsApp»-ի դեպքում՝ 21 տոկոսը։
Պարզվել է նաև, որ ընդհանուր առմամբ Թուրքիայում սոցիալական ցանցերում հրապարակվող լուրերի նկատմամբ վստահության միջին ցուցանիշը 40 տոկոս է, մինչդեռ այն անձանց շրջանում, ովքեր ներգրավված են «WhatsApp»-ի և «Facebook»-ի լրատվական խմբերում, այդ ցուցանիշն ավելի բարձր է՝ 50 տոկոս։
Համեմատության համար նշենք, որ սոցցանցերի լուրերի նկատմամբ վստահության միջին ցուցանիշը ԱՄՆ-ում 14 տոկոսը է, Անգլիայում՝ 10 տոկոս, Իսպանիայում՝ 25 տոկոս, իսկ «WhatsApp»-ի և «Facebook»-ի լրատվական խմբերի անդամների շրջանում՝ ԱՄՆ-ում 19 տոկոս, Անգլիայում՝ 46 տոկոս, Իսպանիայում՝ 35 տոկոս։
Զեկույցի համաձայն՝ Թուրքիան երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում՝ լուրերից խուսափող օգտատերերի թվով։ Ենթադրվում է, որ դրա պատճառն աշխարհում հետզհետե ավելի հաճախ տեղի ունեցող ճնշող զարգացումներն են կամ այն հանգամանքը, որ մամուլը ամեն ինչ առավելապես բացասական լույսի ներքո է ներկայացնում։ Այս տարի Թուրքիայում լրրատվությունից խուսափողները կազմել են 32 տոկոս, առաջին տեղում այս առումով Խորվաթիան է՝ 55 տոկոս ցուցանիշով։ Ամենից քիչ լուրերից խուսափում են Ճապոնիայում (11 տոկոս), որտեղ ընթերցանությունն ընդհանրապես որպես պարտականություն է ընկալվում։
Հայտնի է դարձել նաև, որ Թուրքիայում մեծ մասամբ դեռևս նախապատվություն է տրվում գրավոր լրատվությանը։ Մինչև 35 տարեկանների շրջանում հարցվածների 68 տոկոսը նշել է, որ հիմնականում հետևում է գրավոր լուրերին, իսկ 13 տոկոսը՝ տեսանյութերին։ Միևնույն ժամանակ արձանագրվել է, որ թուրքական ընդդիմադիր մամուլը առավելապես նախընտրում է տեսանյութերով լրատվությունը՝ այդ նպատակով օգտվելով «YouTube» հարթակից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |