Տարածաշրջան13:03, 13 Հունիս 2019
Ռուսաստանը վնասազերծել է Իդլիբի թուրքական դիտակետը հրետակոծած զինյալներին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է արել, որ ռուսական օդուժը 4 անգամ ավիահարված է հասցրել այն զինյալներին, որոնք հունիսի 12-ի գիշերը հրետակոծել էին Իդլիբի թուրքական դիտակետը:
Ռուսական զինուժի հայտարարության համաձայն` թուրքական բանակը իր զինվորներին պաշտպանելու համար ռուսական զինուժից պահանջել է օդային հարվածներ հասցնել «Իդլիբի ահաբեկիչների» ուղղությամբ:
Ռուսաստանի ՊՆ-ի հայտարարության մեջ նշվում է.
«Ռուսաստանի օդուժին պատկանող ինքնաթիռները թուրքական կողմի ցույց տված կոորդինատների ուղղությամբ 4 անգամ ռմբակոծել են: Սրա հետևանքով վնասազերծվել են Դոքմաք և Ջեբել Թավերթ բնակավայրերում խմբավորված զինյալները և թուրքական դիտակետը հրետակոծելու համար կիրառված գնդացիրները»:
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Թուրքիայի ՊՆ-ը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որ Սիրիայի կառավարական ուժերն իրենց վերահսկողության տակ գտնվող Աս-Շարիա շրջանից 35 անգամ հրետակոծել են 3 կմ հեռավորության վրա գտնվող Զավիյա լեռան շրջանի թուրքական դիտակետը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |