Տարածաշրջան10:07, 13 Հունիս 2019
Սիրիայի կառավարական ուժերը հրետակոծել են Իդլիբի թուրքական դիտակետը

Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի պաշտոնական էջը հայտնում է, որ Սիրիայի կառավարական ուժերը հրետակոծել են Իդլիբում գտնվող թուրքական դիտակետը, ինչի հետևանքով 3 թուրք զինվոր է վիրավորվել:
Թուրքիայի ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Սիրիայի կառավարական ուժերն իրենց վերահսկողության տակ գտնվող Աս-Շարիա շրջանից 35 անգամ հրետակոծել են 3 կմ հեռավորության վրա գտնվող Զավիյա լեռան շրջանի թուրքական դիտակետը:
Պաշտպանության նախարարությունը վերոհիշյալ հարձակումը որակել է որպես նախօրոք ծրագրված և հավելել, որ հարձակումից վնաս է կրել թուրքական ռազմաբազայի շրջանում տեղակայված զինտեխնիկայի մի մասը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |