Քաղաքական07:48, 14 Հունիս 2019
Թուրքիայի նախագահի խոսնակ. «F-35 կործանիչները անպայման տրամադրվելու են Թուրքիային»
Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը խոսել է վերջին օրերին թուրք-ամերիկյան հարաբերությունների օրակարգի ամենաթեժ թեմայի մասին:
Նախագահական պալատում Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի ունեցած ժողովից հետո լրագրողների հետ հանդիպած Քալընը խոսել է օրեր առաջ Պենտագոնի՝ Թուրքիայի ՊՆ-ին ուղարկած նամակ-վերջնագրից:
Ըստ Քալընի՝ այդ նամակը ոճի ու բովանդակության առումով հակասում է դաշնակցային հարաբերությունների ոգուն, ինչպես նաև աննրբանկատ քայլ է երկկողմ հարաբերությունների տեսանկյունից: Նամակում Թուրքիայից պահանջվել էր հրաժարվել ռուսական S-400 ՀՕՊ համակարգերից, քանզի հակառակ դեպքում Անկարան կզրկվի ամերիկյան F-35 կործանիչներից:
Քալընը անլուրջ է համարել նաև ԱՄՆ-ի կողմից նամակը ուղարկելուց գրեթե անմիջապես հետո դրա բովանդակության հրապարակումը:
Թուրքիայի նախագահական ապարատի խոսնակը հայտարարել է, որ ամերիկյան F-35 կործանիչներն անպայման տրամադրվելու են Թուրքիային:
Քալընը մասնավորապես ասել է. «Այդտեղ (F-35-ների ծրագրում-խմբ.) 1 մլրդ դոլարից ավել գումար ենք ներդրել, արտադրության մի մասն ենք կազմում: Դա երկարաժամկետ ներդրում է. մեր օդաչուներն ու տեխնիկական անձնակազմը վերապատրաստում են անցնում:
Հույս ունենք, որ ամերիկյան կառավարությունը, հատկապես Պենտագոնը ժամ առաջ կհրաժարվեն S-400-ների պատրվակով մեր հարաբերությունները երկարաժամկետ կտրվածքով վնասող այդ դիրքորոշումից: Թուրքիայի հասանելիք F-35-ները անպայման գալու են մեր երկիր»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Փաթրիք Շանահան նամակ էր հղել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին՝ տեղեկացնելով, որ ռուսական S-400 համակարգերից չհրաժարվելու դեպքում ԱՄՆ-ը Թուրքիային կհեռացնի F-35 ռազմական ինքնաթիռների արտադրության նախագծից։ Ավելին, նամակում նկարագրվել էին նաև ԱՄՆ –ի այն հիմնական քայլերը, որոնց շնորհիվ այդ սպառնալիքը պետք է կյանքի կոչվի։
Նամակին ի պատասխան Թուրքիայի Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է․ «Ոչ ոք չի կարող Թուրքիային վերջնագիր ներկայացնել։ Նման նամակներով Թուրքիան իր ընդունած որոշումներից հետ չի կանգնի։ Թուրքիան արդեն գնել է S-400-ները, դրանք կվբերվեն ու կտեղակայվեն այստեղ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |