Տարածաշրջան12:29, 14 Հունիս 2019
Թուրքիայի ՊՆ-ը հերքել է նախօրեին Ռուսաստանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հերքել է Ռուսաստանի ՊՆ-ի տարածած այն հաղորդագրությունը, համաձայն որի ռուսական օդուժը Թուրքիայի կողմից տրված կոորդինատների ուղղությամբ ավիահարվածներ է հասցրել Իդլիբի թուրքական դիտակետը հրետակոծած զինյալներին:
Միջանկյալ նշենք, որ հունիսի 13-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր արել, որ ռուսական օդուժը 4 անգամ ավիահարված է հասցրել այն զինյալներին, որոնք հունիսի 12-ի գիշերը հրետակոծել էին Իդլիբի թուրքական դիտակետը: Հաղորդագրության մեջ նշվում էր, որ թուրքական բանակը իր զինվորներին պաշտպանելու համար ռուսական զինուժից պահանջել էր օդային հարվածներ հասցնել «Իդլիբի ահաբեկիչների» ուղղությամբ:
Թուրքիայի ՊՆ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«Որոշ լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները առ այն, որ ռուսական օդուժը Թուրքիայի պահանջած կոորդինատների ուղղությամբ թուրքական դիտակետը հրետակոծած ահաբեկիչներին ոչնչացրել է, չի համապատասխանում իրականությանը»:
Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Թուրքիայի ՊՆ-ը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել, որ Սիրիայի կառավարական ուժերն իրենց վերահսկողության տակ գտնվող Աս-Շարիա շրջանից 35 անգամ հրետակոծել են 3 կմ հեռավորության վրա գտնվող Զավիյա լեռան շրջանի թուրքական դիտակետը: Սրա հետևանքով 3 թուրք զինվոր էր վիրավորվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |