Հասարակական07:00, 14 Հունիս 2019
Թուրք պատգամավորը՝ Թուրքիայի փոխնախագահին. «Ձերբակալվե՞լ են հայաստանցի կնոջ վրա հարձակվածները»

Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP) Ստամբուլի պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն մի քանի հարցադրում է հղել Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային՝ Ստամբուլում Արփինե անունով հայաստանցի կնոջ վրա կատարած հարձակման կապակցությամբ։
Մայիսի 31-ին Ստամբուլի Սամաթիա թաղամասում անհայտ անձինք ներխուժել էին Արփինեի բնակարան և դանակահարել նրան: Այնուհետև դիմել էին փախուստի՝ բղավելով, «սա դեռ սկիզբն է»։ Դեպքի կապակցությամբ հետաքննություն էր սկսվել։
Ընդդիմադիր պատգամավորը, ընդգծելով, որ այդ հարձակման հետևանքով հայ ընտանիքը մտադիր է վերադառնալ Հայաստան, Օքթային հղել է հետևյալ հարցերը.
1. Արդյո՞ք Արփինե Թումանյանի վրա կատարված հարձակման մեղավորները ձերբակալված են, ի՞նչ տեսակ միջոցներ են ձեռնարկվել։ Հարձակումն իրականացրածների առնչությամբ ինչպիսի ապացույցներ են ի հայտ եկել:
2. Եթե հարձակումը կատարած անձինք դեռ չեն ձերբակալվել, ապա ո՞րն է պատճառը։
3. Սամաթիայում որևէ հետաքննություն իրականացվո՞ւմ է հայ քաղաքացիների տների վրա արված գրանշումների կապակցությամբ։
4. Վերջին 3 տարում քանի՞ մարդ է բերման ենթարկվել հայ քաղաքացիների, կամ նրանց տների վրա կատարված հարձակումների համար: Եթե կան այդպիսիք, ապա ինչպիսի՞ պատժատեսակ ու պատժաչափ է սահմանվել։
5. Արդյո՞ք Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն իրականացնում է որևէ աշխատանք հայերի դեմ պարբերաբար իրականացվող հարձակումները և սպառնալիքները կանխարգելելու ուղղությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |