Միջազգային07:11, 17 Հունիս 2019
Հունաստանը ԵՄ-ից կպահանջի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել
Հունաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսիս Ցիպրասը Եվրամիությանը կոչ է արել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել։ Մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնելով, որ հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ, Ցիպրասն ասել է.
«Եվրամիության գագաթնաժողովից առաջ մենք եկանք համաձայնության. այսպիսով, եթե արձանագրվի, որ Թուրքիան հորատման աշխատանքներ է կատարում Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու տարածքում, ապա թող Թուրքիայի դեմ համապատասխան միջոցներ ձեռնարկվեն, ընդհուպ մինչև պատժամիջոցներ։ Եթե Հունաստանի և Կիպրոսի ինքնիշխանության իրավունքները ոտնահարվեն, ապա դա չի մնա անպատասխան»:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ թուրքական «FATİH1» հորատիչ նավն արդեն սկսել է հորատման աշխատանքները Կիպրոսի արևմուտքում։ Իսկ ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզի՝ նույն տարածքում ևս մեկ հորատիչ նավ՝ «Yavuz»-ը, որոշ նախապատրաստական աշխատանքներից հետո շուտով կսկսի հորատման աշխատանքներ կատարել։
Նշենք, որ թուրքական կողմի պնդմամբ՝ բացառիկ տնտեսական գոտու հիշյալ տարածքը միայն Հունաստանին չի պատկանում և Թուրքիան ու Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Հանրապետությունը հավասարապես իրավունք ունեն օգտվելու այդ ջրային տարածքի բնական պաշարներից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանում գրառում է արել երկրում ներգաղթյալների թվաքանակի վերաբերյալ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |