Տնտեսական08:28, 17 Հունիս 2019
Թուրքիային անապատացման լուրջ վտանգ է սպառնում

Հունիսի 17-ը ՄԱԿ-ի որոշմամբ նշվում է որպես անապատացման և երաշտի դեմ պայքարի միջազգային օր։ Այդ առթիվ թուրք մասնագետները ահազանգում են, որ Թուրքիան կանգնած է անապատացման և երաշտի վտանգի առաջ։
Բնապահպանական խնդիրներով զբաղվող թուրքական «Tema» հիմնադրամի տնօրեն Հիքմեթ Օզթյուրքը նշել է, որ Թուրքիայում գյուղատնտեսական նշանակության հողատարածքների շուրջ 47 տոկոսին անապատացման վտանգ է սպառնում, ինչի հիմնական պատճառը հողի էրոզիան է։
Օզթյուրքի խոսքով՝ ուսումնասիրությունները վկայում են, որ Թուրքիայում տարեկան 640 մլն տոննա հող է ոչնչանում։ Իսկ երբ հողի վերին շերտերը ոչնչանում են, հողը հետզհետե ավելի անպտուղ է դառնում։ Գյուղատնտեսները բերքը լավացնելու նպատակով պարբերաբար քիմիական նյութեր են օգտագործում, ինչն էլ ավելի է վատացնում հողի վիճակը։
Ստամբուլի տեխնիկական համալսարանի դասախոս Միքդաթ Քադըօղլուն էլ նշել է, որ անապատացումը կանխելու համար անհրաժեշտ է համակարգված ու պլանավորված աշխատանքներ տանել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |