Տարածաշրջան06:22, 18 Հունիս 2019
ԱՄՆ-ն շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա
ԱՄՆ-ն հանդես է եկել նոր հայտարարությամբ Ռուսաստանի կողմից Թուրքիային մատակարարվելիք ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի վերաբերյալ։
Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ռուսաստանը S-400-ները Թուրքիային կփոխանցի հուլիսի առաջին կեսին:
Պենտագոնի նոր հայտարարության համաձայն, եթե, ի վերջո, Թուրքիան Ռուսաստանից ձեռք բերի այդ համակարգերը, ապա ԱՄՆ-ն ոչ միայն Անկարային դուրս կթողնի ամերիկյան F-35 –ների նոր սերնդի կործանիչների ծրագրից, այլև պատժամիջոցներ կկիրառի թուրքական այն ընկերությունների դեմ, որոնք ամերիկյան կործանիչների համար արտադրում են պահեստամասեր։ Թուրքական ընկերությունները 937 պահեսամաս են արտադրում այդ կործանիչների համար։
Չի բացառվել, որ ամերիկյան իշխանությունները Թուրքիայի նկատմամբ կարող են կիրառել CAATSA օրենքը (պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին):
Թուրքիային F-35-ների ծրագրից դուրս թողնելու մասին հարցին անդրադարձել է նաև ամերիկյան այդ կործանիչներն արտադրող «Lockheed Martin» ընկերության փոխնախագահ Րիք Էդվարդը՝ նշելով, որ եթե նման բան լինի, ապա դա ծանր հարված կլինի Թուրքիայի ռազմարդյունաբերությանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |