Քաղաքական08:36, 18 Հունիս 2019
Էրդողանն ասել է, որ Իմամօղլուն չի կարող պաշտոնավարել առանց ներողություն խնդրելու Օրդուի նահանգապետից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 23-ին Ստամբուլում կայանալիք քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է արել: Նա նշել է, որ ընդդիմադիր թեկնածուն եթե նույնիսկ ընտրվի, միևնույն է չի զբաղեցնի քաղաքապետի պաշտոնը:
Իշխանության թեկնածու Բինալի Յըլդըրըմի հետ հիմնական մրցապայքարի մեջ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն է: Ըստ Էրդողանի՝ ընտրվելու դեպքում Իմամօղլուն նախ պետք է ներողություն խնդրի Օրդուի նահանգապետից:
«Օրդուի շրջանի նահանգապետին «շուն» է անվանում: Քանի դեռ իմ ժողովրդից, մասնավորապես Օրդուի նահանգապետից ներողություն չի խնդրել, էլ ի՞նչ թեկնածության մասին է խոսքը: Նա այդպիսի պաշտոնի չի կարող անցնել»,-ասել է Թուրքիայի նախագահը:
Ինչ վերաբերում է մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններից հետո Իմամօղլուի` 18-օրյա քաղաքապետի լիազորությունների կատարմանը, Էրդողանը պնդել է, որ այդ ժամկետում ընդդիմադիր քաղաքական գործիչը ցանկացել է պատճենել Ստամբուլի քաղաքապետարանի տվյալները:
Էրդողանը տվյալների պատճենումը նմանեցրել է Թուրքիայում ահաբեկչական համարվող Ֆեթուլլահական կազմակերպության (գյուլենական համայնք) ձեռագրին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |