Տնտեսական13:24, 18 Հունիս 2019
Ապրիլին Թուրքիա-ԵՄ առևտրային ավելցուկը կազմել է 827․7 մլն եվրո

Եվրամիության վիճակագրական ծառայությունը (Eurostat) վիճակագրական տվյալներ է հրապարակել Եվրամիության տարածքում և եվրոյի գոտում առևտրի վերաբերյալ։
Ըստ այդմ՝ 2019թ․ ապրիլի դրությամբ Թուրքիայից Եվրամիություն 6 մլրդ 894․8 մլն եվրոյի արտահանում է կատարվել։ Իսկ Եվրամիությունից Թուրքիա են ներմուծվել 6 մլրդ 67․1 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ապրանքներ:
2019թ․ առաջին 4 ամսում Թուրքիայից ԵՄ արտահանման ընդհանուր ծավալը կազմել է 27 մլրդ եվրո։ Նույն ժամանակահատվածում ԵՄ-ից ներմուծման ծավալը կազմել է 23․5 մլրդ եվրո։
Արձանագրվել է նաև, որ 2018թ․ օգոստոսից սկսած Թուրքիայի և ԵՄ անդամ երկրների միջև առևտրում պարբերաբար առևտրային ավելցուկ է գրանցվել։ 2018թ․ օգոստոսին այդ ավելցուկը կազմել է 746 մլն եվրո, դեկտեմբերին՝ 765․3 մլն, 2019թ․ հունվարին՝ 1 մլրդ 783․7 մլն, ապրիլին՝ 827․7 մլն եվրո։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |