Իրավական06:50, 20 Հունիս 2019
Անկարայի դատարանը մերժել է Դեմիրթաշին կալանքից ազատելու միջնորդությունը
Անկարայի ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունեցել Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի դեմ ընթացող դատավարության հերթական նիստը։ Դեմիրթաշը նիստին մասնակցել է ժամանակակից հեռահաղորդակցման միջոցների օգտագործմամբ՝ Էդիրնեի բանտից, որտեղ գտնվում է 2016թ․ նոյեմբերից։
Նիստին ներկա են եղել Դեմիրթաշի փաստաբանները, որոշ ԺԴԿ-ական պատգամավորներ, ինչպես նաև օտարերկրյա քաղաքական գործիչներից ու իրավաբաններից կազմված մի պատվիրակություն։
Դեմիրթաշը մեղադրվում է 2012թ․ Բինգյոլում մի ելույթի ժամանակ «ահաբեկչական խմբավորման քարոզչություն» անելու մեջ։ Իրականում խոսքը ելույթի ժամանակ օգտագործված «Քուրդիստան» և «պարտիզան» բառերի մասին է։ Ընդդիմադիր պատգամավորն ու իր փաստաբանները պահանջել են դադարեցնել նախնական կալանքը, որպեսզի նա հնարավորություն ունենա ազատության մեջ պատրաստվել դատավարությանը, իր անմեղությունը ապացուցող փաստեր հավաքագրել։
Սակայն դատարանը գրեթե միաձայն՝ միայն մեկ դեմ քվեով մերժել է այդ պահանջը՝ սահմանելով, որ Դեմիրթաշը պետք է շարունակի մնալ կալանքի տակ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանում գրառում է արել երկրում ներգաղթյալների թվաքանակի վերաբերյալ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |