Ռազմական09:36, 20 Հունիս 2019
Թուրքիան Կիպրոսի հյուսիսում ռազմական նավահանգիստ կկառուցի

Թուրքիան պատրաստվում է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունում նոր ռազմական նավահանգիստ հիմնել։ Թուրքիայի ռազմածովային հրամանատարությունը այդ նպատակով հատուկ աշխատանքային թիմ է ուղարկել Հյուսիսային Կիպրոս։ Թիմը ռազմական և դիվանագիտական շրջանակների հետ հանդիպումներ է ունեցել և վերադարձել Անկարա։ Նավահանգստը կարող է տեղակայվել Կիպրոսի Գազիմաղուսա կամ Իսքելե շրջաններում։
Նոր նավահանգիստը, որպես լոգիստիկ կենտրոն, կծառայի Միջերկրական ծովի արևելյան տարածքում գործունեություն իրականացնող թուրքական ռազմական նավերի համար։
Հայտնի է, որ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության իշխանությունները նման նավահանգստի կառուցմանը տվել են հավանություն։ Թուրքական Կիպրոսի վարչապետ Էրսին Թաթարը նշել է, որ կղզում ռազմական նավահանգիստը կարևոր նշանակություն ունի տեղի թուրք բնակչության իրավունքների պաշտպանության առումով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |