Ռազմական07:05, 21 Հունիս 2019
Թուրքիայում սահմանվել է այլընտրանքային վճարովի զինծառայության գումարի չափը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարություն է արել զինվորական ծառայության նոր համակարգի վերաբերյալ:
Ըստ այդմ` նրանք, ովքեր ցանկանում են այլընտրանքային վճարովի զինվորական ծառայության անցնել թուրքական բանակում, պետք է միանվագ 30.000 թուրքական լիրա ( շուրջ 5180 դոլար) վճարեն:
Նշվում է, որ տարեկան 145.000 հոգու վճարումից պետությունը մեծ օգուտներ կարող է ստանալ: Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտնել էր, որ զինվորական ծառայության նոր համակարգը կօրինականացվի հունիսի 23-ին կայանալիք Ստամբուլի ընտրություններից առաջ:
Թուրքիայի պաշտպանության նախարարի խոսքով` Թուրքիայի զինված ուժերում ծառայության անցած թուրք շարքային զինվորը կարող է բարձրանալ մինչև գեներալի աստիճանի:
Քննարկվում է նաև այն հարցը, որ եթե օրենքի ուժ ստանա այս համակարգը, ապա հնարավոր կլինի նաև պարտադիր ժամկետային զինվծառայությունը 12 ամսից նվազեցնել 6 ամսի:
Նույն աղբյուրի փոխանցմամբ` Թուրքիայի բանակն ի զորու է իր շարքերն ընդունել 420.000 զինծառայողի:
Նշենք, որ այլընտրանքային վճարովի զինվորական ծառայությունը վերաբերում է նաև Թուրքիայի սահմաններից դուրս գտնվող Թուրքիայի քաղաքացիներին:
Նոր համակարգը նպատակ ունի արտասահմանաբնակ թուրք քաղաքացիներին այդ կերպ կապել Թուրքիա պետության հետ և հնարավորինս կանխել նրանց կողմից Թուրքիայի քաղաքացիությունից հրաժարվելը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |