Իրավական13:28, 21 Հունիս 2019
2019թ․ «Մամուլի ազատության ինդեքսում» Թուրքիան 157-րդն է 180 երկրների ցանկում

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս» ամենամյա զեկույցը։
Զեկույցում ուշադրություն է հրավիրվել այն փաստի վրա, որ Թուրքիայում ռեկորդային թիվ են կազմում այն տնտեսական լրագրողները, որոնց դեմ դատավարություններ են ընթանում։ Օրինակ, «Ziraat» բանկը բողոք էր ներկայացրել «Yurt» թերթի թղթակից Ջենգիզ Էրդինչի դեմ՝ 2016թ․ մարտի 27-ին հրապարակած «Ֆինանսական սև խոռոչներ» վերնագրով հոդվածի պատճառով։ Լրագրողի դեմ դատական գործ էր հարուցվել՝ «Բանկային գործի մասին» օրենքը խախտելու մեղադրանքով։ Իսկ «Bloomberg»-ի թղթակիցներ Քերիմ Քարաքայաի և Ֆերջան Յալընքըլըչի դեմ քրգործ է հարուցվել տնտեսական ճգնաժամի մասին լուրերի պատճառով. այդ գործերով առաջին լսումները կսկսվեն սեպտեմբեր ամսին։
«Թուրքիայում գրեթե բոլոր թեմաները մամուլի սահմաններից դուրս են, իսկ հատկապես տնտեսական լուրերը միանշանակ շատ ավելի վտանգավոր են», - ասված է զեկույցում։
Ուշագրավ է նաև, որ Թուրքիայում քրեական հետապնդման են ենթարկվում ոչ միայն տնտեսական լուրերի հեղինակները, այլև դրանց որևէ կերպ արձագանքող, տարածող օգտատերերը։ Օրինակ, վերոնշյալ լուրերը մեկնաբանած և «Twitter»-ում տարածած 38 անձի ևս մեղադրանք է առաջադրվել։ Այս անձանց դեմ հարուցված գործով դատական լսումները կմեկնարկեն սեպտեմբերի 20-ին։ Ըստ «Ֆինանսական շուկաների մասին» թուրքական օրենքի՝ մեղադրյալներին մինչև 5 տարի ազատազրկում է սպառնում։
RSF զեկույցի համաձայն՝ 2016թ․ հուլիսի ձախողված հեղաշրջումից հետո Թուրքիայում մամուլի վիճակը հետզհետե ավելի անկայուն է դառնում։ 2019․ «Մամուլի ազատության ինդեքսում» Թուրքիան 180 երկրների ցանկում գրավել է 157-րդ հորիզոնականը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |