Միջազգային07:09, 21 Հունիս 2019
Հունաստանի արգործնախարար. «Եթե Թուրքիան շարունակի սադրիչ գործողությունները, մենք քայլեր կձեռնարկենք»
Հունաստանի և Կիպրոսի իշխանությունների հորդորով հունիսի 20-ից 21-ը տեղի ունեցող Եվրամիության (ԵՄ) գագաթաժողովին քննարկվելու է նաև Թուրքիայի կողմից Միջերկրական ծովի արևելյան ափերին իրականացվող գազաորոնողական աշխատանքների հարցը։ Հունաստանը և Կիպրոսը շահագրգռված են, որ ԵՄ արձագանքը կոշտ լինի այդ հարցի շուրջ։
Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Կատրուգալոսը «Euronews» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ առկա իրավիճակում Բրյուսելը պարտավոր է կոնկրետ կանխարգելիչ քայլեր ձեռնարկել Անկարայի դեմ։
Մասնավորապես ասել է. «Քանի որ ԵՄ անդամ ամեն մի երկրի սահման համարվում է ԵՄ սահման, հետևաբար Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտին նաև ԵՄ բացառիկ տնտեսական գոտի է, և այստեղ Թուրքիայի ապօրինի գործողություններին վերջ տալու համար կանխարգելիչ միջոցներ պետք է ձեռնարկվեն»։
Հունաստանի արտգործնախարարն էլ նշել է, որ եթե Թուրքիան շարունակի իր սադրիչ գործողությունները, գնալով ավելի կմեկուսանա եվրոպական հասարակությունից և Հունաստանն էլ իր հերթին արդեն շատ կոշտ առարկայական քայլեր կձեռնարկի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |