Իրավական07:53, 21 Հունիս 2019
Յըլդըրըմի կողմից «Քուրդիստան» բառի գործածումից հետո նույն բառի համար դատվող լրագրողն արդարացվել է

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) Ստամբուլի քաղաքապետի թեկնածու Բինալի Յըլդըրըմը օրերս իր ելույթի ժամանակ օգտագործել էր «Քուրդիստան» բառը: Հավանաբար նա դա արել էր ընտրություններում ստամբուլաբնակ քրդերի համակրանքը շահելու նպատակով:
Յըլդըրըմի այդ քայլը արդարացման հնարավորություն է ստեղծել «Քուրդիստան» բառն օգտագործելու համար դատվող լրագրող Մեհմեթ Սանրիի համար:
Բանն այն է, որ լրագրողը վերջերս սոցցանցի իր էջում հրապարակել էր տարիներ առաջ Փարիզի Քրդական համալսարանում ունեցած ելույթը, որտեղ Թուրքիայի քրդաբնակ շրջանների մասին խոսելիս օգտագործել էր «Քուրդիստան» բառնը: Թուրքական իշխանությունների կողմից վերջին տարիներին այդ տերմինի տաբու է կիրառվում: Եվ ահա տվյալ լրագրողը կանգնել էր դատարանի առաջ: Ընթացքի մեջ գտնվող դատավարության ելքի վրա որոշիչ ազդեցություն է ունեցել Բինալի Յըդըրըմի կողմից նույն տերմինի հրապարակային հնչեցումը:
Սանրիի փաստաբանը դատավարության եզրափակիչ նիստում հայտարարել է, որ դատարանը պետք է արդարացնի իր պաշտպանյալին, քանի որ նույն տերմինը հրապարակավ օգտագործում է նաև ոչ վաղ անցյալում երկրում ամենաբարձր պաշտոններ զբաղեցրած անձը (Յըլդըրըմը եղել է Թուրքիայի վարչապետ, ապա՝ խորհրդարանի նախագահ):
Դատարանը հենց այդ հիմնավորմամբ էլ մեղադրյալի նկատմամն արդարացման որոշում է կայացրել:
Դատավճռից հետո Սանրիի փաստաբանը Twitter-ում գրել է. «Այսինքն եթե պարոն Բինալին չասեր «Քուրդիստան» բառը, մեր նկատմամբ պատժի որոշում էր կայացվելու: Ես այդպես հասկացա»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |