Հասարակական06:36, 23 Հունիս 2019
Ստամբուլում մեկնարկել են քաղաքապետի նոր ընտրությունները
Թուրքիայում հունիսի 23-ին, առավոտյան ժամը 08:00-ից մեկնարկել են Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները: Քվեարկությունը կավարտվի Թուրքիայի ժամանակով 17:00-ին:
Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հիմնական մրցակիցներն են քեմալական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն և իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) թեկնածու Բինալի Յըլդըրըմը:
Վերոհիշյալ կուսակցական թեկնածուներից բացի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու հայտ էին ներկայացրել իսլամական ուղղվածության «Երջանկություն» կուսկացությունից (Saadet Partisi) Նեջդեթ Գյոքչընարը և սոցիալիստական-ազգայնամոլական «Հայրենիք» կուսակցությունից (Vatan Partisi) Իլքեր Յուջելը:
Քանի որ Մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Ստամբուլում գրանցված արդյունքները չեղյալ էին համարվել և հայտարարվել նոր ընտրությունների կազմակերպման մասին 18 տարին լրացած անձինք և բանակից զորացրվածները չեն կարողանա մասնակցել քվեարկությանը:
Հունիսի 18-ին հաստատված ընտրողների ցուցակով ընտրություններին չեն կարող մասնակցել 44.852 անձ, սակայն մարտի 23-ի ընտրացուցակում այդ թիվը կազմում էր 23.165: Այսինքն այս ընտրություններում ընդհանուր առմամբ քվեարկությանը չի մասնակցի 68.017 ընտրող:
Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում կմասնակցի քաղաքում գրանցված 10 մլն 560.963 բնակիչ: Ընտրատեղամասերի քվեատուփերի թիվը 31.342 է:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայում կայացել էր ՏԻՄ ընտրություններ: Ստամբուլում հաղթող էր ճանաչվել ընդդիմադիր թեկնածու Էքրեմ Իմամօղլուն: Սակայն մայիսի 6-ին Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ հայտարարեց Ստամբուլի ընտրությունների արդյունքները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |