Հասարակական13:41, 23 Հունիս 2019
Իշխող կուսակցության համակիրները Ստամբուլում հարձակվել են ընդդիմադիրների վրա
Թուրքիայի խոշորագույն Ստամբուլ քաղաքում տեղի ունեցող քաղաքապետի ընտրության ժամանակ բախում է տեղի ունեցել իշխող ու ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների միջև:
Հաղորդվում է, որ Շիշլի թաղամասի տեղամասերից մեկում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) անդամ մի խումբ երիտասարդներ «հայրենիքի դավաճաններ» վանկարկումներով հարձակվել են ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (CHP-ԺՀԿ) ներկայացուցիչների վրա:
Բախումը մեծ չափերի չի հասել, քանի որ ոստիկանները կարողացել են ժամանակին միջամտել ու դադարեցնել այն:
Հարձակվողները բերման են ենթարկվել։
Այսօր՝ հունիսի 23-ին, Ստամբուլում տեղի ունեցող քաղաքապետի ընտրություններում գլխավոր մրցակիցներն են իշխող ԱԶԿ-ի առաջադրած Բինալի Յըլդըրըմը և ընդդիմադիր ԺՀԿ-ի թեկնածու Էքրեմ Իմամօղլուն:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիայում կայացել էր ՏԻՄ ընտրություններ, որի արդյունքում 13 հազար ձայնի առավելությամբ Ստամբուլում հաղթող էր ճանաչվել Էքրեմ Իմամօղլուն: Սակայն ԱԶԿ-ի բազմաթիվ բողոքների արդյունքում մայիսի 6-ին Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը չեղյալ հայտարարեց Ստամբուլի ընտրությունների արդյունքները՝ նշանակելով նոր ընտրություններ:
Şişli, Mustafa Sarıgül İlkokulu’nda bir grup AKP’li “vatan hainleri” diye bağırarak CHP’lilere saldırdı. Saldırganlar gözaltına alındı.
— Taksim Gezi Parkı (@TaksimGeziParki) June 23, 2019
AKP yandaşları kaybedenler güruhu oldukları ortaya çıktıkça daha da saldırganlaşacaktır pic.twitter.com/gwYgcKeqf8
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |