Տարածաշրջան13:08, 23 Հունիս 2019
Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում ԱԺ ընտրությունների ծրարներ են օգտագործվել

Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների շրջանակներում շարունակվող քվեարկության ժամանակ որոշ տեղամասերում ընտրողներին տրվել են խորհրդարանական ընտրությունների համար նախատեսված ծրարներ:
«Խորհրդարանական ընտրություններ» կնիքով ծրարները նկատած վստահված անձինք մատնվել են խառնաշփոթի։ Ավելի ուշ պարզվել է, որ արդեն որոշ քանակությամբ այդպիսի ծրարներով քվեաթերթիկներ գցվել են քվեատուփերի մեջ:
Պարզաբանման պահանջով ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (CHP-ԺՀԿ) բողոք է ներակայցրել ընտրական հանձնաժողով, որին հետևել է նաև իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) դիմումը: Բողոքներից հետո սխալ ծրարներ օգտագործած Բեյքոզ շրջանի ընտրական խորհուրդը որոշել է վավեր համարել այդ ծրարներով կատարված քվեարկությունները:
Դրանից հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովն այդ կապակցությամբ նիստ է գումարել։ Նիստի արդյունքում նույնպես որոշվել է վավեր համարել այդ ծրարներով քվեաթերթիկները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |