Քաղաքական11:43, 24 Հունիս 2019
Ցիպրաս.«Եթե Թուրքիան շարունակի գործողությունները, ապա Հունաստանը կոշտ միջոցների կանցնի»
Հունաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսիս Ցիպրասը «CNN Հունաստան» հեռուսատատեսությանը տված հարցազրույցում անդրադարձել է Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի կողմից իրականացվող հորատման աշխատանքներին:
Ցիպրասը հայտարարել է, որ եթե Թուրքիան շարունակի սադրիչ գործողությունները, ապա Հունաստանը կոպիտ միջոցներ կկիրառի:
Հունաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը Թուրքիայի կողմից Միջերկրական ծովի արևելյան հատվածում իրականցվող գործողությունները սանդրանք է որակել և հավելել, որ երկրորդ «Yavuz» անվամբ hորատիչ նավի ուղարկումը Թուրքիայի կողմից թուլության նշան է:
«Այնտեղ չեն կարողանա հասնել, քանի որ մենք դա կկանխենք: Հունաստանը այնպիսի երկիր է, որն ունակ է պաշտանպել իր ինքնիշխանության իրավունքը»,- նկատել է տվել Ցիպրասը:
Նշենք, որ թուրքական «FATİH1» հորատիչ նավն արդեն սկսել էր հորատման աշխատանքները Կիպրոսի արևմուտքում։
Հիշեցնենք, որ թուրքական կողմի պնդմամբ՝ բացառիկ տնտեսական գոտու հիշյալ տարածքը միայն Կիպրոսին չի պատկանում և Թուրքիան ու Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Հանրապետությունը հավասարապես իրավունք ունեն օգտվելու այդ ջրային տարածքի բնական պաշարներից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |