Տարածաշրջան13:30, 24 Հունիս 2019
Թուրքիայի արտգործնախարար. «Ինչ պատժամիջոց էլ որոշվի, մեկ է, մենք արդեն գնել ենք S-400-ները»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է ամերիկյան հնարավոր պատժամիջոցներին, որոնք կարող են կիրառվել այն դեպքում, եթե Ռուսաստանը Թուրքիային փոխանցի ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը։
Չավուշօղլուի բնորոշմամբ՝ Թուրքիան ազատ և անկախ պետություն է ու չի պատրաստվում այլ երկրներից թույլտվություն խնդրել նման հարցերում։
«Ինչ պատժամիջոց էլ որոշվի, ինչպիսի հայտարարություն էլ ԱՄՆ-ից արվի, մեկ է, մենք արդեն գնել են «S-400»-ները և այժմ քննարկում ենք, թե երբ է դրանց մատակարարումը տեղի ունենալու: Այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը: Նա մեկ անգամ ևս հաստատել է, որ Թուրքիան չի հրաժարվելու S-400-ներից, քանի որ ունի դրանց կարիքը։
Չավուշօղլուն տեղեկացրել է, որ ռուս-թուրքական գործարքը քննարկման առարկա է լինելու Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպման ժամանակ, որ կայանալու է Ճապոնիայում անցկացվելիք G-20-ի շրջանակներում։ Ըստ թուրք նախարարի՝ այդ հանդիպման օրակարգում է լինելու նաև Սիրիայի հարցը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |