Ռազմական12:08, 24 Հունիս 2019
Թուրք դեսպան․ «S-400-ների հարցը ՆԱՏՕ-ի խնդիրը չէ»

ՆԱՏՕ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Բասաթ Օզթյուրքը անդրադարձել է ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման խնդրին։
Օզթյուրքը հիշեցրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այն հայտարարությունը, որ դաշինքի անդամները ազատ են իրենց ցանկացած զենքերի ձեռքբերման հարցում։ Ստոլտենբերգը միևնույն ժամանակ շեշտել էր դաշնակիցների զինված ուժերի միջև համագործակցելու կարողության ապահովման կարևորությունը։
Թուրք դեսպանի խոսքով՝ S-400–ների խնդիրն ԱՄՆ-ի որոշ շրջանակների կողմից արհեստականորեն ուռճացվում և ընդլայնվում է։ Ըստ նրա՝ ի սկզբանե ԱՄՆ-ը միայն մտահոգված էր այն հանգամանքով, որ S-400 համակարգերը կարող են տեխնիկապես անհամատեղելի լինել ՆԱՏՕ-ի սպառազինության հետ։ Դրան ի պատասխան՝ Թուրքիան հավաստիացրել էր, որ ռուսական ՀՕՊ համակարգերը չեն ինտեգրվելու ՆԱՏՕ-ի համակարգերում, ուստի այդ մտահոգությունն անտեղի է։
Օզթյուրքը հիշեցրել է, որ վերջին շրջանում ԱՄՆ-ը սկսել է քաղաքականացնել S-400-ների ձեռքբերման հարցը՝ այն կապելով F-35 ինքնաթիռների նախագծի հետ։ «S-400-ների հարցը ՆԱՏՕ-ի խնդիրը չէ, այն միայն երկու կողմերին վերաբերող խնդիր է։ Սխալ կլինի, որ ԱՄՆ-ը այդ հարցը տարածի ՆԱՏՕ-ի վրա և խաթարի դաշինքի ներդաշնակությունը», - ասել է ՆԱՏՕ-ում Թուրքիայի ներկայացուցիչը։
Դեսպանը նշել է, որ ոչ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, ոչ էլ որևէ դաշնակից չի կամենա, որ որևէ երկու դաշնակիցներ իրար դեմ պատժամիջոցներ կիրառեն կամ նրանց միջև հարաբերությունները փչանան։ Ուստի Օզթյուրքը կոչ է արել ԱՄՆ-ին հավատարիմ մնալ ՆԱՏՕ-ի ընդհանուր արժեքներին և գործել դրանց համապատասխան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |