Ռազմական11:03, 25 Հունիս 2019
Թուրք գործիչ․ «Թուրքիան պետք է րոպե առաջ սկսի S-500-ների արտադրությունը»

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) փոխնախագահ Սեմիհ Յալչընն անդրադարձել է Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգերի գնման թեմային։ Նրա պնդմամբ՝ ՀՕՊ համակարգերի ձեռքբերման շուրջ ծագած աղմուկն իրականում վերաբերում է Թուրքիայի անկախության հարցին։
Յալչընը պնդել է, որ միջազգային խոշոր դերակատարները, ինչպես օրինակ՝ ԱՄՆ-ն, մշտապես նախընտրել են Թուրքիային տեսնել արբանյակ-երկրի կարգավիճակում՝ ջանալով կանխել նրա տնտեսական և ռազմական հզորացումը, հետևաբար և անկախացումը:
«Այդ պատճառով նրանք ուռճացնում են S-400-ների հարցը՝ փորձելով դա կապել այլ ճգնաժամերի հետ և այդ կերպ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու միջոց ստեղծել։ Նրանք ուզում են կործանել անկախ գործելուն ձգտող օրինական կառավարությունը և իշխանության բերել այն ուժերին, որոնք հակված են ենթարկվել իրենց»- պնդել է ԱՇԿ փոխնախագահը։
Յալչընը համոզմունք է հայտնել, որ Թուրքիան միանգամայն իրավացի է S-400 համակարգեր ձեռք բերելու իր վճռականության մեջ։ Ավելին, նրա խոսքով՝ Թուրքիան այդքանով չպետք է բավարարվի և հնարավորինս արագ պետք է սկսի Ռուսաստանի հետ համատեղ S-500 արտադրել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |