Ռազմական14:04, 26 Հունիս 2019
ԱՄՆ-ն F-35 կործանիչներով չի մասնակցել Թուրքիայում անցկացվող ռազմաօդային ուժերի զորավարժությանը

Հունիսի 17-28-ը Թուրքիայի Քոնյա նահանգում անցկացվում է «Անատոլական արծիվ» անունը կրող ուսումնական զորավարժությունը: Միջազգային մասշտաբի զորավարժությանը մասնակցում են ԱՄՆ-ի Իտալիայի, Կատարի, Հորդանանի ու Պակիստանի օդուժերի ստորաբաժանումները:
Զորավարժությունից առաջ թուրքական մամուլում ամենաքննարկվող թեմաներից մեկն այն էր, ԱՄՆ-ը արդյոք զորավարժությանը կմասնակցի Թուրքիային այդքան հետաքրքրող F-35 կործանիչներով:
Զորավարժությունից օրեր առաջ պարզ էր դարձել, որ Անկարայի կողմից ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով ԱՄՆ-ը որոշել էր զորավարժությանը մասնակցելու նպատակով Թուրքիա չբերել 5-րդ սերնդի F-35 կործանիչներ: Փոխարենը շարունակվող զորավարժությանը ԱՄՆ-ը մասնակցում է 6 միավոր F-16 կործանիչով:
Հիշեցնենք, որ ռուսական ՀՕՊ համակարգերի գնման պատճառով վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը գնալով խորանում է: ԱՄՆ-ը տարբեր պաշտոնյաների շուրթերով Թուրքիային բազմիցս զգուշացրել ու շարունակում է զգուշացնել, որ ռուսական S-400-ների գնման դեպքում Անկարան կարող է դուրս թողնվել F-35 կործանիչների համատեղ արտադրության նախագծից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |