Հասարակական07:24, 26 Հունիս 2019
Թուրքիան ամենից շատ լուրեր ընթերցող երկրների ցանկում 3-րդն է

Մեդիայի հետազոտական կենտրոնը և Ավստրալիայի Կանբերայի համալսարանը հրապարակել են 2019թ. «Էլեկտրոնային լուրեր» զեկույցը, որտեղ ներկայացվում են, թե որ երկրներն են ամենից շատ հետևում լուրերին: Այդ վարկանիշային աղյուսակում Թուրքիան 3-րդ տեղն է զբաղեցնում:
Վերոհիշյալ կենտրոնները 39 երկրում հարցում են անցկացրել՝ պարզելու մարդիկ լուրերին ավելի շատ հետևում են ավանդական լրատվամիջոցներով, թե էլեկտրոնային եղանակով: Հարցումների արդյունքում պարզվել է, որ 38 երկրներից 29-ում մեծամասնությունը լուրերն ընթերցում են թերթերից:
Հարցումները ցույց են տվել, որ լուրերն ամենից քիչ ընթերցում են ավստրալիացիները (52%), իսկ ամենից շատ լուրեր ընթերցող երկիր է ճանաչվել Շվեդիան (85%):
Թուրքիան այդ երկրների ցանկում 3-րդն է: Հարցման մասնակիցների 78%-ը նշել է, որ Թուրքիայում լրատվական աղբյուրը օրվա ընթացքում ստուգում են մի քանի անգամ:
Մեկ այլ հարցման արդյունքներով՝ Թուրքիայում էլեկտրոնային լուրերին հետևում է 42%-ը, իսկ ոչ էլեկտրոնային աղբյուրների տեղեկատվությանը` 58%-ը:
Ամենից շատ լուրեր ընթերցող երկրների ցանկը.
1. Շվեդիա-85%
2. Լեհաստան-79%
3. Թուրքիա-78%
4. Հարավային Կորեա 77%
5. Իտալիա-70%
6. Միացյալ Թագավորություն-67%
7. Գերմանիա-64%
8. ԱՄՆ-63%
9. Ֆրանսիա-60%
10. Իսպանիա-58%
11. Կանադա-57%
12. Ավստրալիա-52%
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |