Հասարակական13:17, 26 Հունիս 2019
Սոցհարցում. Ստամբուլում 10%-ով նվազել է նախագահական համակարգի կողմնակիցների թիվը

Թուրքական հասարակության շրջանում նվազում է աջակցությունը կառավարման նախագահական համակարգին:
Թուրքական «Metropoll» սոցիոլոգիական կազմակերպության կողմից հունիսի 15-16-ին Ստամբուլում իրականացված հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ այս պահին հասարակության ավելի մեծ հատվածը կնախընտրեր երկրում լիներ խորհրդարանական կառավարման համակարգ:
«Եթե նախագահական համակարգին անցնելու հանրաքվեն այսօր լիներ, ինչպե՞ս կքվեարկեիք» հարցին պատասխանած մասնակիցների 58.6%-ը նշել է, որ կողմ է խորհրդարանական համակարգին: Իսկ Նախագահական համակարգին կողմ է արտահայտվել 39.4%-ը: 2%-ը դժվարացել է պատասխանել:
2017 թվականի ապրիլի 16-ին երկրում տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ խորհրդարանական համակարգը պաշտպանել էր մասնակիցների միայն 48.59%-ը, 51.41-ը կողմ էր արտահայտվել նախագահական համակարգին:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) ընտրողների 13%-ը համարել է, որ նախագահական համակարգին անցում կատարելը օգտակար չի եղել: Նույն կարծիքին են եղել «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) ընտրողների 41%-ը:
Հարցման մասնակիցների 11.6%-ը նախագահական համակարգը շատ օգտակար է համարել, օգտակար է համարել 29.2%-ը, օգտակար չի համարել 23.1%-ը, ընդհանրապես օգտակար չի համարել 27.6%-ը:
Նշենք, որ այս հարցումն իրականացրած «Metropoll» կազմակերպությունը Ստամբուլի քաղաքապետի ընտրություններից առաջ ևս սոցհարցում էր իրականացրել: Ի տարբերություն մի շարք սոցիոլոգիական կազմակերպությունների անցկացրած հարցումների՝ «Metropoll»-ի արդյունքները ամենամոտն են եղել ընտրությունների իրական արդյունքներին:
Ըստ «Metropoll»-ի՝ ընդդիմության թեկնածու, Ստամբուլի քաղաքապետ ընտրված Էքրեմ Իմամօղլուն ստացել է ձայների 54.5%-ը, իսկ իշխանության թեկնածու Բինալի Յըլդըրըմը՝ ձայների 43.9%-ը:
Ընտրություններում գրանցված իրական արդյունքները հետևյալն էին՝ Իմամօղլու-54.21%, Յըլդըրըմ-44.99%:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |