Քաղաքական06:23, 27 Հունիս 2019
Աբդուլլահ Գյուլը ցանկանում է հայ տնտեսագետ Աճեմօղլուին ընդգրկել նոր կուսակցության հիմնադիր կազմում
Թուրքիայում շրջանառվում են տեղեկություններ այն մասին, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) մի շարք ներկա ու նախկին անդամներ նախաձեռնում են ստեղծել նոր կուսակցություն:
Այդպիսով պնդումներ կան, որ Թուրքիայի Հանրապետության 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը ցանկանում է նոր ստեղծվելիք կուսակցության հիմնադիր կազմում ներառել աշխարհահռչակ հայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին: Վերջինս բնակվում է ԱՄՆ-ում:
Նշվում է, որ կուսակցությունը ղեկավարելու է Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը:
Աղբյուրի փոխանցմամբ` Բաբաջանի ղեկավարությամբ իրականացվող գործընթացի կուլիսներում բացի Գյուլից կան նաև արդարատության նախկին նախարար Սադուլլահ Էրգինը, ներքին գործերի նախկին նախարար Բեշիր Աթալայը և լրագրող Ֆեհմի Քորուն:
Թուրքական աղբյուրը հետևյալ կերպ է անդրադարձել Տարոն Աճեմօղլուի հանգամանքին.
«Այն ժամանակ, երբ Գյուլը նախագահ էր, Աճեմօղլուին «Մշակույթի և արվեստի» մեդալով էր պարգևատրել: Գյուլը ցանկանում է, որպեսզի Աճեմօղլուն զբաղվի նոր կուսակցության «տնտեսական» հարցերով: Աճեմօղլուն աշխարհում ամենից շատ մեջբերվող առաջին 10 տնտեսագետներից մեկն է: Նա դասախոսում է ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Տեխնոլոգիական ինստիտուտում: Հայ ընտանիքի զավակ Աճեմօղլուն Թուրգութ Օզալի նախագահության ժամանակ ամուսնացել էր պետնախարար Իսմայիլ Օզդաղլարի աղջկա հետ»:
Հիշեցնենք, որ Թուրքիայի 11-րդ նախագահ Գյուլը և նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, որոնք եղել են իշխող AKP-ի հիմնադրման ակունքներում, ավելի վաղ հայտնել էին նոր կուսակցության ստեղծման մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |