Հասարակական06:36, 27 Հունիս 2019
Հետաձգվում են Պոլսո հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունները
Պոլսո հայոց պատրարքարանի դիվանը հունիսի 26-ին հաղորդագրություն է տարածել առ այն, որ հունիսի 27-ին նախատեսված պատրիարքի տեղապահի ընտրությունները հետաձգվում են և տեղի են ունենալու 2019թ. հուլիսի 4-ին։
Հայտարարության մեջ որպես պատճառ մատնանշվում է Ստամբուլի նահանգապետարանից ստացած պաշտոնական գրությունը՝ ընտրությունները մեկ շաբաթ հետաձգելու պահանջով։
Հետաձգման պատճառների մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ հետաձգումը պայմանավորված է Թուրքիայի ներքին գործերի նախարարության և Ստամբուլի նահագապետարանի աշխատանքների համակարգման անհրաժեշտությամբ։
Հիշեցնենք, որ ապրիլի 29–ին Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովում որոշում էր կայացվել, որ տեղապահի ընտրության կարիք չկա և պետք է պատրաստվել միայն պատրիարքի ընտրություններին։ Սակայն բարձրացած բողոքի ալիքի պատճառով Աթեշյանն ի վերջո տեղի տվեց և համաձայնեց նախ անցկացնել տեղապահի ընտրություններ։ Նախատեսվում էր, որ տեղապահի ընտրությունները տեղի կունենան Ստամբուլի քաղաքապետի վերընտրություններից անմիջապես հետո։
Ստամբուլում մարտի 8-ին 62 տարեկանում մահացել էր Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը։ Նա Պոլսո Հայոց պատրիարքի պաշտոնը զբաղեցնում էր 1998-ից։ Մութաֆյանը դեմենցիա հիվանդության պատճառով 2008-ից գտնվում էր Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում։
Պատրիարքը անգիտակից վիճակում բժիշկների մշտական խնամքի ներքո էր և չէր կարող իրականացնել իր պարտականությունները, ինչից ելնելով էլ 2010 թվականից պատրիարքական փոխանորդ էր նշանակվել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։
Թեպետ տեղի հայկական համայնքը բազմիցս հանդես էր գալիս նոր պատրիարք ընտրելու պահանջով, սակայն թուրքական իշխանությունները մշտապես մերժում էին նոր ընտրությունների անցկացումը՝ մեջբերելով 1863թ. Ազգային սահմանադրության դրույթն այն մասին, որ նոր պատրիարքի ընտրություն կարող է անցկացվել միայն գործող պատրիարքի մահից հետո։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորագրահավքի արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի խորհրդարան (մեջլիս):
Ռիզե նահանգի Համշեն շրջանում գրանցվել են 4.7 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ։
Ուսումանսիրության մեջ նշվում է, որ 2 մլն երեխա ապրում է ծայրահեղ աղքատության մեջ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |