Իրավական06:52, 27 Հունիս 2019
Թուրքիան ոչ մի լուրջ քայլ չի անում իրավախախտումների դադարեցման ուղղությամբ
Խոսքի և մտքի ազատության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Դեյվիդ Քայեն ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանի ժամանակ։ Նա հայտարարել է, որ Թուրքիան լուրջ ջանքեր չի գործադրում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ։
Ավելին, ըստ զեկուցողի, օրենսդրական փոփոխությունների արդյունքում մնայուն են դառնում օրենքի ուժ ունեցող որոշումները (KHK), որոնք իրավական տեսակետից լուրջ խախտումների են հանգեցնում։
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը հիշեցրել է 2016թ․ Թուրքիա կատարած իր այցի մասին, որից հետո այդ երկրի վերաբերյալ զեկույց էր հրապարակել։ Քայեն նշել է, որ իր այցի ընթացքում երկրում 100-ից ավելի լրատվամիջոցներ են փակվել։ Թուրքական մամուլը լուրջ ճնշումների է ենթարկվում, կիրառվում է շատ խիստ գրաքննություն, ինչի արդյունքում շատ լրատվամիջոցներ նաև իրենք իրենց նկատմամբ են գրաքննություն կիրառում։
Հետագա՝ 2017 և 2018 թվականների ընթացքում էլ Թուրքիայում մարդու իրավունքների վիճակին հետևած Քայեն նշել է, որ այդ ընթացքում էլ շարունակվել են մտավորականների, լրագրողների, իրավապաշտպանների, փաստաբանների, դատավորների, պետական պաշտոնյաների դեմ ճնշումները և աշխատանքից հեռացման բազմաթիվ դեպքեր են գրանցվել։
Թուրքիա կատարած այցից հետո Քայեն մարդու իրավունքների խնդիրները բազմիցս քննարկել է թուրք պաշտոնյաների հետ, նաև իր զեկույցում մի շարք առաջարկներ է ներկայացրել ոլորտում բարեփոխումներ կատարելու համար։ «Բայց ցավով պետք է նշեմ, որ մինչ օրս Թուրքիան այս իրավախախտումները վերացնելու ուղղությամբ ոչ մի լուրջ քայլ չի ձեռնարկել», - ընդգծել է ՄԱԿ-ի զեկուցողը։
Նա նաև անդրադարձել է Թուրքիայում 2016թ․ հեղաշրջման փորձից հետո մտցված և շուրջ երկու տարի շարունակված «արտակարգ դրության» ռեժիմին և դրա շրջանակներում ընդունված բազմաթիվ «օրենքի ուժ ունեցող որոշումներին», որոնց հիմնական թիրախներից են եղել լրագրողները։ Նա ընդգծել է, որ լրագրողների հետապնդումները Թուրքիայում շարունակվեցին նաև 2018թ․ «արտակարգ դրության» ռեժիմի դադարեցումից հետո: Այս պահին, ըստ տարբեր աղբյուրների, երկրում 69-ից 139 ազատազրկված լրագրող կա, իսկ մինչ օրս փակված լրատվամիջոցների ու հրատարակչությունների թիվը հասնում է 190-ի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Թուրքական «Repkon» ընկերությունը, որը մասնագիտացած է ռազմական ոլորտի արտադրական հոսքագծերի կառուցման մեջ, պայմանագիր է կնքել Պակիստանի «Wah Industries Limited»-ի հետ:
Նախնական հաշվարկների համաձայն՝ նախագծի ներդրումային արժեքը կազմել է շուրջ 6 մլրդ դոլար։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |