Հասարակական09:13, 28 Հունիս 2019
Թուրքիայի երիտասարդ կանանց 51․5 տոկոսը ոչ աշխատում է, ոչ կրթություն ստանում
Թուրքիայի 20-34 տարեկան բնակիչների շուրջ 33․2 տոկոսը ոչ աշխատում է, ոչ սովորում։ Այս ցուցանիշով Թուրքիան երկրորդ տեղում է եվրոպական երկրների շարքում՝ Մակեդոնիայից հետո (36․3 տոկոս)։ Ցանկում երրորդ տեղում Իտալիան է՝ 28․9 տոկոս ցուցանիշով։ Եվրամիության միջին ցուցանիշը 16․5 տոկոսն է։
Եվրոպայի վիճակագրական ծառայության (Eurostat) հրապարակած տվյալների համաձայն՝ Թուրքիայում նշված տարիքային խմբի իգական սեռի ներկայացուցիչների շրջանում որևէ աշխատանք չունեցող և չսովորող քաղաքացիները կազմում են 51․5 տոկոս։ Այն դեպքում, երբ Եվրամիության տարածքում միջին ցուցանիշը 20․9 տոկոսն է։
Թուրքիայում տղամարդկանց շրջանում չաշխատող և կրթություն չստացող քաղաքացիների թիվը կանանց համեմատ զգալիորեն ավելի փոքր է։ Այն կազմում է ընդամենը 14․8 տոկոս։ ԵՄ միջին ցուցանիշը տղամարդկանց համար 12․2 տոկոսն է։
Ուշագրավ է, որ Թուրքիան բացարձակ առաջատար է՝ տղամարդկանց և կանաց միջև առկա խոշոր տարբերության առումով։ Ուրիշ ոչ մի երկրում կին-տղամարդ անհավասարություն աշխատանքի և կրթության ոլորտում այսքան ակնառու չէ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդը՝ Սուլթան Քյոսենը (2.60սմ) և կինը՝ Ռումեյսա Գելգին, (2.15սմ) ապրում են Թուրքիայում:
Նախկինում Էրդողանը հակաբեղմնավորիչների օգտագործումը հավասարեցրել էր պետական դավաճանության հետ:
Ցանկը գլխավորում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |