Քաղաքական12:39, 28 Հունիս 2019
Թուրքիայում ստեղծվող նոր կուսակցությանը կանդամակցեն իշխող AKP-ի որոշ պատգամավորներ
Թուրքիայում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) մի շարք ներկա ու նախկին անդամներ նախաձեռնում են ստեղծել նոր կուսակցություն:
Թուրքիայի նախկին փոխվարչապետ և արտգործնախարար Ալի Բաբաջանի խորհրդականը «Reuters» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ Բաբաջանը Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ միասին աշնանը նոր կուսակցություն է հիմնելու:
Բաբաջանի խորհրդականի խոսքով` նոր կուսակցությունը պաշտպանելու է AKP-ի կառավարման առաջին տարիների քաղաքականությունը:
Խորհրդականը նշել է, որ հանդիպումներ են իրականացվում որոշ քաղաքական գործիչների և մտավորականների, այդ թվում նաև` Թուրքիայի խորհրդարանի իշխող AKP-ի պատգամավորների հետ:
Խորհրդականը ասել է, որ AKP-ի խորհրդարանական խմբակցությունից պատգամավորների մի խումբ կարող է դուրս գալ, սակայն չի նշել, թե քանի պատգամավոր կարող է հրաժարվել մանդատից:
Թուրքիայի մեջլիսում խմբակցություն ձևավորելու համար կուսակցությանը անհրաժեշտ է առնվազն 20 պատգամավորական մանդատ:
Լրատվական գորածակալությունը հարցազրույց է վերցրել նաև իշխող կուսակցության ներկայացուցիչներից մեկից (անունը չի նշվում): Վերջինս ասել է.
«Բաբաջանը ուժեղ և հարգանքի արժանի գործիչ է: ԱԶԿ-ն, անշուշտ, տուժելու է նոր ստեղծվող կուսակցությունից, սակայն դրա պատճառով կորցրած ձայներով էլ կարող է հաղթահարել»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
«Թուրքիայի արտահանողների միության» նախագահի պաշտոնակատար Ահմեդ Գյուլեչն անդրադարձել է Թուրքիայի կողմից ԱՄՆ-ում կատարված ներդրումներին։
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Նախարարության «X»-ում կատարած գրառման մեջ նշվում է, որ հանդիպումը կայացել է «ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի 10-րդ համաշխարհային համաժողովի շրջանակներում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |