Իրավական07:37, 28 Հունիս 2019
Քեմալական պատգամավոր. «Ըստ պայմանագրի՝ Էրդողանը չի կարող F-35-երի հարցով մտնել դատարան»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հայտարարել էր, որ եթե ռուսական S-400 համակարգերի գնման պատճառով ԱՄՆ-ը Թուրքիային դուրս թողի F-35 կործանիչների ծրագրից, ապա իրենք կդիմեն միջազգային արբիտրաժային դատարան:
Էրդողանը նշել էր, որ իրենք ՆԱՏՕ-ի 1 տասնյակ երկրների մասնակցությամբ իրականացվող F-35 կործանիչների նախագծում 1 մլրդ դոլարից ավել ներդրում են արել, ինչը դատական կարգով հետ են պահանջելու:
Էրդողանի այս հայտարարությունը մեկնաբանել է Թուրքիայի քեմալական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) փոխնախագահ, մեջլիսի պատգամավոր Ունալ Չևիքոզը:
Չևիքոզը պնդել է, որ Թուրքիան այս հարցով չի կարող դիմել ո՛չ միջազգային, ո՛չ էլ ազգային դատարաններ: Քեմալական գործիչը վկայակոչել է F-35 կործանիչների նախագծի պայմանագրի 17.1 կետը, ըստ որի՝ կողմերի միջև անհամաձայնություններ առաջանալու դեպքում դրանք կարգավորվում են միմիայն կողմերի միջև քննարկումների/բանակցությունների միջոցով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |