Տնտեսական09:02, 02 Հուլիս 2019
Էրդողանը հայտնել է Սինոպի ատոմակայանի նախագծի չեղարկման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ճապոնական «Nikkei» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Սև ծովի ափամերձ Սինոպի նահանգում Ճապոնիայի հետ համատեղ իրականացվելիք ատոմակայանի նախագծի ճակատագրին։
Էրդողանը մասնավորապես նշել է, որ ճապոնական կողմի ներկայացրած զեկույցում նախագծի ընդհանուր արժողությունն ու իրականացման ժամանակացույցը զգալիորեն տարբերվում են ձեռք բերված նախնական պայմանավորվածություններից և անընդունելի են թուրքական կողմի համար։
Թուրքիայի նախագահը շեշտել է իրենց պատրաստակամությունը Ճապոնիայի հետ էներգետիկ ոլորտում համագործակցությունը խորացնելու առումով և ընդգծել, որ այդ համագործակցությունը միայն ատոմակայանի կառուցում չի ենթադրում։
Էրդողանն, այնուամենայնիվ, Թուրքիայում մինչև 2023 թվականը ատոմային էներգիայի զարգացմումը ներկայացրել է որպես իրենց առաջնահերթություններից մեկը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |