Մշակութային12:22, 03 Հուլիս 2019
Թուրքիայում հակահայկական հերթական ֆիլմն է նկարահանվում
Թուրքիայում ֆիլմ է նկարահանվում 1915-16 թթ. բիթլիսաբնակ մուսուլման ընտանիքների հետ պատահած դեպքերի մասին՝ մեղադրանքի թիրախում առնելով ռուսներին ու հայերին:
Ֆիլմը նկարահանվում է Թուրքիայի Ռադիոյի ու հեռուստատեսության ընկերության աջակցությամբ և համակարգմամբ: «Ձյունից կազմված» անվանումով ֆիլմը էկրան կբարձրանա 2020 թվականին: Նկարահանումների մի մասը կատարվել է ձմռանը, ամառային մասը դեռ շարունակվում է:
Ֆիլմը նկարահանվում է թուրք պրոֆեսոր Հալիլ Դեքերթեքինի գրած «Փախստականներ» գրքի հիման վրա: Գիրքը պատմում է 1-ին համաշխարհային պատերազմի ընթացքում՝ 1915-1916 թթ. ռուսական բանակի կողմից Բիթլիսի պաշարման ու գրավման հետևանքով շրջանից գաղթված մուսուլմանների ճակատագրի մասին:
Ֆիլմի մասին պատմող հրապարակման մեջ Բիթլիսի գրավումը ներկայացվում է որպես ռուս-հայկական «օկուպացիա», ինչն արտացոլվելու է նաև ֆիլմի մեջ:
Նշենք, որ 1916-ին Ռուսաստանի կողմից Բիթլիսի գրավման ժամանակ ռուսական բանակի կազմում կռվում էին նաև հայկական կամավորական ջոկատները՝ զորավար Անդրանիկի ու Նազարբեկյանի հրամանատարությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Դեպքի առնչությամբ ձերբակալվել է 6 անձ։
Աշխատանքները մեկնարկել են Պոլսո Հայոց պատրիաք Սահակ Բ Մաշալյանի աղոթքից և օրհնությունից հետո։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Չինաստան այցի շրջանակներում այցելել է Ուրումչի և Քաշգար քաղաքներ։
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքական «Areda Survey» հետազոտական ընկերությունը սոցհարցում է անցկացրել մայիսի 19-ին Իրանի նախագահի մահվան մասին:
«RTÜK»-ը նշել է, որ նման որոշումը կայացվել է նախկինում կայացված որոշումներին չհետևելու և ցուցումներին հակառակ գործելաոճի շարունակականության պատճառով:
Սաուդական պետական «SAMI» և թուրքական 3 ընկերության միջև համագործակցության մասին փոխըմբըռնման հուշագիր է ստորագրվել:
Հայտնի է դարձել հուլիսի 3-ին Աստանայում կայացած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի փակ հանդիպման օրակարգը:
Նշվում է, որ Էրդողանը մեկնում է Գերմանիա՝ անձամբ ներկա գտնվելու և դիտելու ԵՎՐՈ-2024-ի Թուրքիա-Հոլանդիա հանդիպումը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |